հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
 
Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման, և հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:
 
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: