ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի աշխատանքներին:
Նիստի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպել է գործընկերների հետ, քննարկել խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ընդգծվել է նման ձեւաչափում համագործակցության արդյունավետությունը: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաեւ` մարտահրավերներն ու խնդիրները:


