երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
ՀՀ արտգործնախարարը մտադիր է այցելել Ղրղզստան

ՀՀ արտգործնախարարը մտադիր է այցելել Ղրղզստան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտադիր է այցելել Ղրղզստան։ Նա այդ մասին հայտնեց Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարությունների ժամանակ։
 
«Նախարար Կուլուբաևն ինձ հրավիրեց Ղրղզստան։ Ես սիրով ընդունեցի հրավերը, և մենք կկազմակերպենք այդ այցը»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով` փոխայցեր են նախատեսվում նաև ամենաբարձր մակարդակով։
Բացի այդ, ըստ Միրզոյանի, հարաբերությունների խորացմանը կնպաստի Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների` 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը, որը ստորագրվել է Երևանում։
Նշենք, որ երկու երկրներն էլ անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

  • Կիսվել: