շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՀՀ արտգործնախարարը բարձր է գնահատում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը

ՀՀ արտգործնախարարը բարձր է գնահատում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը

Հայաստանի և Եվրամիության հարաբերություննեերի խորությունը և ծավալն այնքան մեծ է, այս տարիների ընթացքում ձևավորված է այնքան խորը համագործակության փորձ, առկա է այնքան խորը ծավալ և ներգրավվածություն, որ բնականաբար այդ հարաբերությունները մեկ օրվա մեջ չեն փոխվում: Այս մասին այսօր Երևանում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անրադառնալով այն հարցին, թե ինչպես կազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա Եվրամիության ղեկավարության փոփոխությունը։

«Մեր և Եվրամիության մտադրությունն է միասին աշխատելու դեպի այդ հարաբերությունների խորացումը, ամրապնդումը: Այսօր մենք ունենք նոր ղեկավարություն Բրյուսելում, նոր հանձնաժողովի նախագահ, նոր խորհրդի նախագահ, նոր հանձնաժողով, հանձնակատարներ, ներառյալ, իհարկե, նոր բարձր ներկայացուցիչ արտաքին ուղղությամբ, նոր հանձնակատար հարևանության համագործակցության ուղղությամբ:

Դեռևս երկու ամիս չի անցել, ինչ նոր հանձնաժողովը ներգրավվել է, և շատ ակտիվ է: Մենք ունենք տարիների ընթացքում ձևավորված շատ ամուր և շատ խորը ուղղություններ, և մեզ համար սա բնականոն շարունակություն է: Մեզ և Բրյուսելի համար հարցը երբևէ այլ կերպ չի եղել, որովհետև, նորից եմ կրկնում, մենք ունենք չափազանց լուրջ, խորը, լայն և գործնական օրակարգ, որը նաև ամրագրված լրջագույն համաձայնագրով:

Այս ամենն ուրվագծում են մեր աշխատանքների շարունակությունը տարվա համար: Առկա են բոլոր նախադրյալները, որ լինեն բոլոր անհրաժեշտ շփումները բարձրագույն մակարդակով, որպեսզի մենք կարողանանք նաև այդ մակարդակով շարունակել այն, ինչ բոլոր դեպքերում մեր ազգային օրակարգի և միջազգային օրակարգի կարևորագույն կետերից մեկն է»,- նշել է նա: ՄՆախարարը հավելեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում հատում ուշադրոըթյուն է դարձվում մարդու իրավունքերի պաշտպանության հարցերին, որոնք Հայաստանի համար ունեն մեծ նշանակություն։

 

  • Կիսվել: