շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ արտգործնախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանն առնչվող հարցեր

ՀՀ արտգործնախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին։
 
Դեսպան Ֆանը շնորհավորել է Մնացական Սաֆարյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ։
 
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ շփումների ակտիվացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանը, ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։
 
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ֆանին Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։

  • Կիսվել: