երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
ՀՀ-ԱՄՆ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, նամանավանդ՝ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայից հետո. ԱԽ քարտուղար

ՀՀ-ԱՄՆ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, նամանավանդ՝ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայից հետո. ԱԽ քարտուղար

Մեր ամբողջ թիմն աշխատանքներ է տանում, որպեսզի նոր ընտրված կամ պաշտոնի անցած նախագահ Թրամփի թիմի հետ աշխատենք: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ընտրությունից անմիջապես հետո աշխատանքներ են իրականացվել, որպեսզի նոր վարչակազմի թիմի հետ առաջ մղեն Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը:

«Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, նամանավանդ՝ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայից հետո»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքն այդ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու մասին է:

  • Կիսվել: