շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-նում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին

ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-նում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, հայ-էստոնական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանն էստոնական կողմին ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի կառավարության որոշման համար:

  • Կիսվել: