ՀՀ ԱԳՆ-ն Մոզամբիկին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Մոզամբիկին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության թվիթերյան էջից:
«Շնորհավորում ենք Մոզամբիկի կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ»,- նշված է ԱԳՆ-ն գրառման մեջ:
Ասվում է նաև, որ Երևանը ցանկանում է խորացնել Հայաստան-Մոզամբիկ բարեկամական կապերը և ընդլայնել իր համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։



