երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ. զոհվել է 14 մարդ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ. զոհվել է 14 մարդ

ՀՀ ԱԳՆ-ն «Թվիթեր»-ի իր էջում ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհների մասին լուրից, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, շատերը ՝ վիրավորվել: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բնական աղետի հետևանքով տուժածներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորվածներին»,-  ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:

Աբայի մարզում անտառային հրդեհը սկսվել է հինգշաբթի ՝ հունիսի 8-ին, կայծակի հարվածներից հետո: Արտակարգ պատահարի զոհ է դարձել «Սեմեյ օրմանի» բնական արգելոցի 14 աշխատակից:

Վերջին տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը։ Կրակի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 1,5 հազար մարդ, ներգրավված է եղել 11 ուղղաթիռ և 300 միավոր տեխնիկա:

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը համազգային սուգ Է հայտարարել Աբայի մարզում անտառային հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին:

  • Կիսվել: