հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն՝ Բրատիսլավայում Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից Բաքվի հրաժարվելու մասին

ՀՀ ԱԳՆ-ն՝ Բրատիսլավայում Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից Բաքվի հրաժարվելու մասին

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բրատիսլավայում նախատեսված Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից առանց պատճառաբանության պաշտոնական Բաքվի հրաժարվելուն։

«Ինչպես բազմիցս ենք նշել, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն առանցքային է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարթակներում բարձրացնում է այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը և աջակցում է այդ ուղղությամբ արվող բոլոր ջանքերին:

Ցավոք, պաշտոնական Բաքուն ոչ միայն հրաժարվում է այդ երկխոսությունից, այլև անթաքույց կերպով շարունակում է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու իր քաղաքականությունը. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով պարենամթերքից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից, իսկ միջանցքով տեղաշարժի՝ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների տարհանման նվազագույն հնարավորության դեպքում Ադրբեջանը ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների ներկայությամբ բացահայտ առևանգում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող ԼՂ բնակչին»,- ասված է ԱԳՆ պատասխանում:

  • Կիսվել: