հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ու Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացմանը

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ու Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացմանը

Մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են մարդկանց շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: Այս մասին ասել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Ե՞րբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը»:

Այս հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է. «Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»:

  • Կիսվել: