շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

Մեկնաբանության մեջ նշված է. ՛՛Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է՛՛:

  • Կիսվել: