ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել «Բլեդ ռազմավարական համաժողովի» գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել «Բլեդ ռազմավարական համաժողովի» գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 1-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել համաժողովի գլխավոր քարտուղար Պետեր Գրկի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասներն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրված ջանքերը:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի ու կիսվել բարձր մակարդակի համաժողովների կազմակերպման կուտակած փորձով: Զրուցակիցները քննարկել են նաև «Երևանյան երկխոսության» և «Բլեդ ռազմավարական համաժողովի» միջև համագործակցության համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը:

  • Կիսվել: