հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Չեխիայի ԱԳՆ տեղակալը քննարկել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Չեխիայի ԱԳՆ տեղակալը քննարկել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Յան Մարիանը քննարկել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը զրուցակցին է փոխանցել մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի հրավերը:

 

  • Կիսվել: