շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ ԱԳ նախարարը Բահրեյնի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԳ նախարարը Բահրեյնի իր գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը

Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: 

Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ 

Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:

Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

  • Կիսվել: