ՀՀ ԱԳ նախարարությունը երիտասարդներին հրավիրում է Արարատ Միրզոյանի հետ քննարկման
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մայիսի 5-ին ժամը 19։00-ին երիտասարդներին հրավիրում է քննարկման ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկումը տեղի է ունենալու «Դվին» հյուրանոցային համալիրում։
«Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ծրագրված է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները (18-35 տարեկան):
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, մարտահրավերներն ու հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով. պատրաստեք ձեզ հետաքրքրող հարցերը»,– նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Մասնակցության համար պետք է հայտ ներկայացնել հետևյալ հղումով:


