կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր խաբում էր ռուս գործընկերներին՝ ասելով, իբր ՀՀ-ում չկա քաղաքական ճգնաժամ. Սաղաթելյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր խաբում էր ռուս գործընկերներին՝ ասելով, իբր ՀՀ-ում չկա քաղաքական ճգնաժամ. Սաղաթելյան

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր խաբում էր ռուս գործընկերներին՝ ասելով, իբր Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ։ Ասում էր ճիշտ այն պահին, երբ հազարավոր արժանավոր քաղաքացիների ԱԳՆ շենքի մոտ իրենց օրակարգն ու մոտեցումներն էին ներկայացնում Հայաստան այցելած բարձրաստիճան դիվանագետին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
 
՛՛Սիրելի հայրենակիցներ, Նիկոլն ու իր թիմակիցները լեգիտիմ չեն։ Նրանք չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, բանակցել ժողովրդի անունից։ Պատճառը շատ պարզ է՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններին նրանք հերթական անգամ խաբել են մեր ժողովրդին։ Ասել են, իբր հետամուտ են լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, սակայն եկել և Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուց են խոսում։ Խոստացել են խաղաղություն, եկել և սկսել են մեր Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնել։
 
Սա է պատճառը, որ մեր ժողովուրդն արդեն գրեթե երկու ամիս ակտիվ փողոցային պայքար է մղում դավաճան այս իշխանություններին հեռացնելու համար։ Հայաստանի համար սա յուրահատուկ իրավիճակ է՝ մարդիկ հավաքվել են գաղափարի շուրջ և պայքարում են այդ գաղափարի համար։
Ուրեմն հաղթանակն անխուսափելի է։ Աստծով, ոգով, մինչև վերջ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:
 

  • Կիսվել: