ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։ 

Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։ 

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել նախարար Դաչիչի ներդումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորել Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը:

  • Կիսվել: