երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարի հետ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-էմիրաթական հարաբերությունների դինամիկ զարգացումը:

Անդրադառնալով հումանիտար և մշակութային բնագավառներոմ երկկողմ փոխգործակցության հարցերին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-էմիրաթական միջմշակութային երկխոսության խորացման կարևորությունը՝ բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ։

Գոհունակությամբ նշվել է նաև ՀՀ և ԱՄԷ գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

  • Կիսվել: