հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հեծանվանավակը խափանվել էր Սևանա լճում. 19-ամյա երիտասարդին օգնության են հասել փրկարարները

Հեծանվանավակը խափանվել էր Սևանա լճում. 19-ամյա երիտասարդին օգնության են հասել փրկարարները

Այսօր ժամը 11։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):

  • Կիսվել: