հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով մոտ 300 մ հեռացել էին ափից և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ

Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով մոտ 300 մ հեռացել էին ափից և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 13։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբի ջրափրկարարները նկատել է, որ քաղաքացիները հեծանվանավակով մոտ 300 մ հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ:
 
Ջրափրկարարները ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Վ․ Հ․-ին (ծնված 1964 թ.) և Ն․ Հ․-ին (ծնված 1987 թ.)։

  • Կիսվել: