հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Շրջված հեծանվանավակ և շրջված ջրային մոտոցիկլ Սևանա լճում. փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Շրջված հեծանվանավակ և շրջված ջրային մոտոցիկլ Սևանա լճում. փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Օգոստոսի 21-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված 1984 թ․) և հեծանվանավակը։

***

Օգոստոսի 21-ին, ժամը 17։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Գեղամա հանգստյան գոտու մոտակայքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները, շրջայց կատարելիս ափից մոտ 1-1,5 կմ հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Վ․ Դ-ին (ծնված 1994 թ․), Ա․ Դ-ին (ծնված 1990 թ․) և ջրային մոտոցիկլը:

Թարմացում.

Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Պ․ Խ․-ին (ծնված 1983 թ․), Հ․ Խ․-ին (ծնված 1986 թ․)։

 

  • Կիսվել: