կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հետաքրքիր է, որ մեր գյուղի ժողովուրդը գյուղատնտեսությամբ զբաղվելը գործ չի համարում․ Փաշինյան

Հետաքրքիր է, որ մեր գյուղի ժողովուրդը գյուղատնտեսությամբ զբաղվելը գործ չի համարում․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Գանձակ գյուղում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին։ Փաշինյանը գյուղացիներից հետաքրքրվեց՝ ինչպես են և ինչպես է անցնում նրանց առօրյան, այցի ընթացքում գյուղացիներն աշխատանքային խնդիրները ներկայացրեցին վարչապետին։

Գյուղացիներից մեկը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում է աշխատում, անասուններ է պահում, բայց պայմանները վատն են։

«Պահում եմ երեք հատ հորթ, երկու հատ խոզ․․․», - ասաց գյուղացին, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց․

«Մի քիչ շատացրու, բա դրանից լավ գործ։ Հետաքրքիր է, որ մեր գյուղի ժողովուրդը գյուղատնտեսությամբ զբաղվելը գործ չի համարում։ Էդ լավ չի, որովհետև գյուղատնտեսությունն ամենալավ գործն է», - ասաց նա։

Գյուղացիներից մեկի դիտարկմանը, թե անասուն պահելն իրեն չի արդարացնում, Փաշինյանն արձագանքեց․

«Հայրիկ ջան, չի արդարացնում, որովհետև մենք գյուղատնտեսության ոլորտում լիքը սովորելու բան ունենք»։

Փաշինյանը նաև նշեց, որ ապագայում մարդու ուժը պիտի հնարավորինս քիչ օգտագործվի՝ փոխարենը շատ պիտի օգտագործվեն տեխնիկան ու գիտելիքը։

  • Կիսվել: