շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը

Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը

Քիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:

Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։

Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։

Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում»:

  • Կիսվել: