չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հերթական անգամ ՔՊ-ականները մեզնից փախան. Գառնիկ Դանիելյան

Հերթական անգամ ՔՊ-ականները մեզնից փախան. Գառնիկ Դանիելյան

Հերթական անգամ ՔՊ-ականները մեզնից փախան, նրանք չեկան ու քվորում չապահովեցին։ Նրանք փախան այն ժողովրդից, ում ասում էին այս դուռը ձերն է ու երբ ուզեք, քացով կբացեք։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով այն մասին, որ ՔՊ-ականներն այսօր չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ ԱԺ արտահերթ նիստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի քննարկման թեմայով:
 
՛՛Մեզ սպառնացել են զենքով ու բանտերով, աշխատանքից ազատելով, արցախցիներին թիրախավորելով, բայց մենք ցույց ենք տվել, որ բոլոր այդ սպառնալիքների վրա թքած ունենք։
Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները:
 
Այս մարդիկ ցույց են տվել, որ իրենք կապ չունեն հայ ժողովրդի հետ։ Իրենք մեր մեջ մշտապես սերմանում են ատելություն ու այդ պատճառով հատուկ թիրախավորում են մեր արցախցի քույրերին ու եղբայներին։ Սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն՛՛,-ասաց Դանիելյանը։
 
Նա նաև վստահեցրեց. ՛՛Եռաբլուրում մեր հերոսների առաջ լուռ երդվել ենք պայքարը շարունակել մինչև հաղթական ավարտը՛՛։

  • Կիսվել: