հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանն առարկություն չունի ՀԱՊԿ ԽՎ-ում Սիրիային դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում. Արշակյան

Երևանն առարկություն չունի ՀԱՊԿ ԽՎ-ում Սիրիային դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում. Արշակյան

Սիրիան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ է խնդրել, հայտնել է Բելառուսի Հանրապետության Խորհրդի միջազգային գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռաչկովը:

Նրա խոսքով՝ առաջիկայում այդ հարցը կքննարկվի նախ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովի նիստում, ապա, հավանաբար, նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդում:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Սիրիայի դիմումին՝ նշելով, որ Երևանն առարկություն չունի ՀԱՊԿ ԽՎ-ում Սիրիային դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում:

 

  • Կիսվել: