երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հերոսներ և փրկիչներ փնտրելով՝ հրաժարվում ենք պատասխանատվությունից. պատգամավոր

Հերոսներ և փրկիչներ փնտրելով՝ հրաժարվում ենք պատասխանատվությունից. պատգամավոր

Հերոսներ և փրկիչներ փնտրելով՝ հրաժարվում ենք պատասխանատվությունից, ազգային առաքելության և պետական քաղաքականության մեջ մեր փոքր պատասխանատվությունը ստանձնելու պարտավորությունից: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

Նա նշեց, որ դրա համար էլ փնտրում ենք փրկիչներ, որ գան ու մեզ տանեն ինչ-որ մի երանելի ավարտ, մինչդեռ ավարտ և վերջ գոյություն չունեն, կարևորը ընթացքն է:

Սիմոնյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Սա մեր ազգային հիմնական խնդիրն է, որ դեռևս չենք կարողացել հաղթահարել այսօր, և դրա համար է մեր սայլի անիվը անընդհատ կոտրվում իր սիրած փոսում՛՛:

Պատգամավորը հավելեց նաև, որ հավատում է, որ մենք կհաղթահարենք նաև այսօրվա մարտահրավերը, որը կոչվում է հասունության մարտահրավեր, և կդադարենք փրկիչներ ու հերոսներ փնտրելուց:

  • Կիսվել: