կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել. «Ազգային առաջընթաց» կուսակցություն

Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել. «Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով է Երևանի Ավագանու նիստում սպասվող՝ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման քննարկմանը:

«Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։

Միակ հարցը, որ մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ դա րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: