երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հեռախոսազրույց են ունեցել Միշուստինն ու Ասադովը

Հեռախոսազրույց են ունեցել Միշուստինն ու Ասադովը

Ռուսաստանի ու Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը և  Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ կողմերրը քննարկել են Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ բնակչությանը կորոնավիրուսային վարակի դեմ իմունիզացնելու հարցերին։ 

ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ ԱՊՀ-ում ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի դարձվել կորոնավիրուսի վարակի դեմ պայքարին եւ բնակչության զանգվածային պատվաստմանը»։

Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են նաև Հայաստանին ու Ադրբեջանին եւ ընդգծել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեության նշանակությունը Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար։

 

  • Կիսվել: