շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հեռացող նախարարների թվում կարող է լինել նաև Գնել Սանոսյանը․ «Հրապարակ»

Հեռացող նախարարների թվում կարող է լինել նաև Գնել Սանոսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, եւ որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ, ասում են, Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել եւ իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։ Թեեւ, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։

Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Հետագայում կարող են նրա վրա բարդել նաեւ ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը եւ ազատել ընտրություններից հետո։»։

  • Կիսվել: