Հեքիաթներ են․ Վանեցյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Դրանք ուղղակի հեքիաթներ են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Նշենք, որ վարչապետը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել էր, որ տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր և բազմաթիվ ենթատեքստեր և շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեսքտերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք։
Վարչապետը հիշեցրել էր 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքայն բաժանման մասին օրենքը՝ նշելով, որ դրանում հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:
Վանեցյանի խոսքով՝ Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժն այն հատվածից, որտեղ այսօր ադրբեջանցիները կանգնած են, առնվազն 67-70 կմ հեռու է եղել․
«Հետո ասացին, թե բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք դա», - ասաց Արթուր Վանեցյանը։



