չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար. Բուայե

Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար. Բուայե

Հերթական անգամ Սենատը հայտնվել է բարձունքի վրա՝ քվեարկելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանին աջակցելու օգտին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։

Նա հավելել է. ՛՛Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

 

  • Կիսվել: