հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն. վարչապետ

Հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ թե ժամկետի, այլ իրադրության հարց է: Այս մասին  նա ասել է այսօր Ազատության ուղիղ եթերում:

՛՛Ինչո՞ւ հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն: Քանի որ կա գերիների չլուծված հարց, կան զոհվածների մարմինների որոնողական բարդ աշխատանքներ, որոնք երկար են տևում, քանի որ Ադրբեջանն անընդհատ խոչընդոտում է դրանց: Իսկ արտահերթ ընտրություններին քարոզարշավ է լինելու, իսկ ո՞վ է այդ դեպքում այդ հարցերով զբաղվելու՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: