հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում, դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ իր վերցրած պարտավորությունները, երևի առաջին անգամ, չի կատարում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ դրա պատասխանատվությունը որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները, ժամանակի ընթացքում, ցավոք, ՀՀ-ն ստիպված է լինելու կրել:

«Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա միջազգային արբիտրաժի որոշում, որ այս պրոցեսները դադարեցվի»,-հավելեց Կարապետյանը:

  • Կիսվել: