երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հազարավոր մարդկանց անհանգստացնում է երկրի անվտանգային միջավայրը. Նորիկյան

Հազարավոր մարդկանց անհանգստացնում է երկրի անվտանգային միջավայրը. Նորիկյան

Հազարավոր մարդկանց անհանգստացնում է երկրի անվտանգային միջավայրը, տեղն ու դերը մեր տարածաշրջանում, պատերազմի և խաղաղության խնդիրը։ Այս մասին այսօր Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումից հետո հրապարակված տեսաուղերձում ասաց ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

Նա նշեց, որ մարդիկ ՛՛թքած ունեն՛՛ կենցաղային խնդիրների վրա, ավելի շատ իրենց հետաքրքրում է Հայաստանի անվտանգության հարցը։

՛՛Երբեք չպետք է կորցնենք մեր հավատը, մեր վստահությունը, որ մենք կարող ենք, և մենք արժանի ենք փոխել մեր պետության որակը, մեր հասարակության որակը, երևանցու որակը պետության նկատմամբ նրա ընկալումների համատեքստում։

Սիրելի՛ երևանցիներ, սեպտեմբերի 17-ին անպայման գնացեք ընտրությունների։ Ամեն մի քվեից է կախված Երևանի առաջիկա հինգ տարիների կառավարիչների ճակատագիրը՛՛,-ասաց Նորիկյանը:

 

  • Կիսվել: