Հայության և Հայաստանի 1990-ականների հաղթանակները շարունակական պարտությունների և զիջումների շղթայով նսեմացվում են. Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը Հայաստանում գումարում ենք տագնապահար հայության և վտանգված հայրենիքի այս բախտորոշ օրերին, ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Ակնյայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանին Հայաստանը և ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և լրջագոյն մարտահրավերների առջև։
Արտաքին ճակատի վրա Հայաստանը հայտնված է բարդ ու դժվարին կացության մեջ, ուր արտաքին ազդակները լարված են իր դեմ։ Թուրքիա և Ադրբեջանը դարձել են ինքնավստահ, ամբարտավան և ինչպես միշտ անզիջող մեր նկատմամբ, Ռուսաստանն էլ կլանված է ուկրաինական պատերազմի մեջ։
Հայության և Հայաստանի 1990-ականների հաղթանակները 2020-ի աշնանից ի վեր շարունակական պարտությունների և զիջումների շղթայով նսեմացվում են»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ արցախյան պատերազմի արհավիրքը և հայաթափումը, ՀՀ արտաքին ձախող քաղաքականությունը և ներազգային պառակտումը կհանդիսանան մեր պատմության նորագույն հնգամյակի ՀՀ իշխանությունների աղետալի ձեռքբերումները: