երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են հանրապետական ուսանողական մարզախաղերի ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Հայտնի են հանրապետական ուսանողական մարզախաղերի ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները:

Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝

48 կգ - Արփինե Մնացականյան (ՖԻՄԱ),

56 կգ - Մալվինա Էվինյան (ԵՊՀ),

67,5 կգ - Լիլիթ Մելիքջանյան (Եվրոպական համալսարան),

+ 67,5 կգ - Աննա Մկրտչյան (ՖԻՄԱ):

Տղաների պայքարում էլ առաջին հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ ուսանողները՝

52 կգ - Վահագն Հարությունյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարան).

60 կգ - Գոռ Թաթոյան (ՀՊՏՀ).

67,5 կգ - Վահրամ Պողոսյան (ԵՊՀ).

75 կգ - Գևորգ Խուդավերդյան (ԲՊՀ).

82,5 կգ - Արտյոմ Սոլոյան (ՎՊՀ).

+ 82,5 կգ - Գրիգոր Հարությունյան (Եվրոպական համալսարան):

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:

Թիմային հաշվարկով 1-9-րդ տեղերն են զբաղեցրել հետևյալ բուհերը.

  1. Երևանի պետական համալսարան – 210 միավոր.
  2. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ – 144 միավոր.
  3. Եվրոպական համալսարան – 137 միավոր.
  4. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան – 98 միավոր.
  5. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան – 97 միավոր.
  6. Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 87 միավոր.
  7. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 45 միավոր.
  8. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարան – 33 միավոր
  9. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – 30 միավոր:

  • Կիսվել: