շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի օրակարգը

Հայտնի է Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի օրակարգը

Մայիսի 12-ին  պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: