երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար

Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:

Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։

«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ։

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։ 

« Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։

 «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։

«Հանրային ձայն» կուսակցությունը ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։

«Հաղթանակ» կուսակցությունը ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։

 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։

«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը մուծումներ և ծախսեր չի կատարել։

  • Կիսվել: