երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում

Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում

Հայտնի է` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։

«Հայաստան» դաշինքի առաջին համարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան է, տասնյակն ամփոփում է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հայաստան» դաշինքի առաջին տասնյակը

  1. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
  2. ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյան
  3. ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան
  4. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան
  5. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան
  6. ՀՅԴ անդամ  Լիլիթ Գալստյան
  7. ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան
  8. ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյան
  9. ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյան
  10. ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մայիսի 26-ը վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերը պետք է դիմումներ ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

  • Կիսվել: