շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ու՞մ կփոխանցվի Հայկ Մարությանի մանդատը

Ու՞մ կփոխանցվի Հայկ Մարությանի մանդատը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկ Մարությանի մանդատը կփոխանցվի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին: Իսկ այդ ցուցակով հաջորդ համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նաիրի Փեթակչյանն է:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ից Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետը չէ. «Իմ քայլը» անվստահություն հայտնեց նրան: Երեւանի նոր քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: