շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնի է՝ ով է Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն

Հայտնի է՝ ով է Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։  Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին։

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (ավագանին ունի 65 անդամ եւ իշխանական խմբակցությունն ունի մեծամասնության ձայներ, սակայն կան անդամներ, որոնք դեմ են այդ նախագծին եւ արդեն հայտնել են այդ մասին):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: