հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը

Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը կհանդիպեն վաղը՝ նոյեմբերի 30-ին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ 
 
Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում հանդիպումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։
 
Ի դեպ, այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Բացի այդ, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել՝ առաջինը 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին:

  • Կիսվել: