Հայտնի է՝ երբ կհաստատվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հրավիրյալների ցանկը
Լայնածավալ նյութեր ենք ստացել եւ շարունակում ենք ստանալ մեզ հետաքրքրող կառույցներից, առավելապես՝ ուժային կառույցներից։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Փորձագետների ուսումնասիրությունները շարունակական եւ ծանրակշիռ փուլում են։ Ուրբաթ լինենք նիստի, կասեմ, թե որ ժամին։ Պետք է հաստատենք հրավիրյալների ցանկը եւ անցնենք հաջորդ փուլին։ Լրացուցիչ տեղեկատվություն կտամ նաեւ փորձագետներին՝ նվիրյալ մասնագետներին»,- նշեց նա։