երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտարարվել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի առաջնահերթությունները

Հայտարարվել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի առաջնահերթությունները

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն ասել է «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում պաշտոնապես կսկսեմ իմ աշխատանքը, և իմ առաջնահերթություններից մեկը կլինի բեռնատարների տեղաշարժի դյուրացումը և սահմանին ու մաքսակետում անցկացված ժամանակի կրճատումը», գրում է parstoday.com-ը:

«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբեդին Վարամինն այսօր Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա կարողություններին և հայտարարել, որ Արևելյան Ատրպատականն առաջնահերթություն ունի այս հյուպատոսարանի հնարավորություններից օգտվելու հարցում»:

Նա հավելել է. «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում պաշտոնապես կսկսեմ իմ աշխատանքը, և իմ առաջնահերթություններից մեկը կլինի բեռնատարների տեղաշարժի դյուրացումը և սահմանին ու մաքսակետում կանգառների ժամանակի կրճատումը»։

Նշելով, որ հյուպատոսության առաքելությունն է դյուրացնել գործերը և վերացնել առևտրային խոչընդոտները, Աբեդին Վարամինն ասել է.«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հյուպատոսության գործողությունների մասին հաշվետվություն կներկայացնեմ մարզպետին»։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն առաջարկել է տնտեսական բարգավաճման և առևտրափոխանակումների ավելացման համար ցուցահանդես կազմակերպել Կապանում՝ Արևելյան Ատրպատական նահանգի արտադրողների մասնակցությամբ։

 

  • Կիսվել: