երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայրենական մեծ պատերազմի վետերանները 300 հազար դրամ կստանան

Հայրենական մեծ պատերազմի վետերանները 300 հազար դրամ կստանան

Կառավարությունն այսօր 86 միլիոն դրամ է հատկացրել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պարգևատրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առիթով կստանա 300 հազար դրամ պարգևավճար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ վետերանները հիմա Հայաստանում 287-ն են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ անցյալ տարի իրենք կրկնակի բարձրացրել են վետերաններին ամսական տրվող գումարները՝ 50-ից հասցնելով 100 հազար դրամի։

  • Կիսվել: