չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է. Բագրատ Սրբազանը՝ սահմանազատման մասին (տեսանյութ)

Հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է. Բագրատ Սրբազանը՝ սահմանազատման մասին (տեսանյութ)

Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Միևնույն ժամանակ մեր այցը միտված էր քանդելու ստերի կապանքները և ցույց տալու, թե մարդիկ իրականում ի՛նչ են մտածում ու ինչպե՛ս են ապրում։

Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, ոչ միայն փողոցներում էին հավաքված, այլև թե՛ տներից, թե՛ աշխատելիս շատ ջերմորեն արձագանքում էին։ Մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել։

Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։ Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։ Այն, ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք։

Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն՝ որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։

Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին՛՛,-նշեց նա։

  • Կիսվել: