երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայրապետյանն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտում պետական ու մասնավոր հատվածների փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունը

Հայրապետյանն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտում պետական ու մասնավոր հատվածների փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 17-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտե: Նախարարին է ներկայացվել կոմիտեի աշխատակազմը, կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև՝ 2023թ. իրականացված աշխատանքները, հայտնում են ԲՏԱ նախարարությունից․

՛՛Մխիթար Հայրապետյանն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտում պետական ու մասնավոր հատվածների փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է մշակել որակի վերահսկողության գնահատման հստակ մեխանիզմներ և չափանիշներ՝ գնահատելու ստացված արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոմիտեի 2024թ. կարիքները, պետական մասնակցությամբ ընկերությունների խնդիրներն ու հնարավորությունները՛՛,- ասվում է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: