չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«ՀայՓոստի» աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. հայտարարություն

«ՀայՓոստի» աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. հայտարարություն

Մամուլում «ՀայՓոստի» աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ինքնաֆինանսավորման հիմունքներով, միջազգային կորպորատիվ ստանդարտներին համապատասխան գործող առևտրային կազմակերպություն է:

«ՀայՓոստում» գործում են կարճաժամկետ ամսական և երկարաժամկետ՝ տարեկան բոնուսային համակարգեր: Հաճախորդներին սպասարկող անձնակազմը (72%) պարգևավճարները ստանում են ամսական՝ կախված իրենց ամսական կատարողականից: Իսկ հաճախորդների հետ անմիջական շփում չունեցող և վարչական աշխատակիցները (28%) պարգևավճարները ստանում են իրենց տարեկան կատարողականին համապատասասխան:

Կատարողականը, կորպորատիվ ստանդարտներին համապատասխան, ընդունվում է դիտորդ խորհրդի կողմից՝ ըստ ընկերության առջև դրված նպատակների: Ընկերության սեփական միջոցներից գեներացվում է ֆոնդ՝ հաշվարկված կազմակերպության տարեկան բյուջեի մեջ, որտեղից կազմակերպության նպատակներին հասնելու դեպքում տվյալ աշխատակիցները ստանում են պարգևավճար (Performance bonus):

Կորպորատիվ ստանդարտներից ելնելով՝ տարեկան բոնուսը տրամադրվում է արտաքին (անկախ) աուդիտի կողմից տվյալների հաստատումից հետո:

Ընդհանրապես, կորպորատիվ աշխարհում, միջազգային ստանդարտներով աշխատող բոլոր կազմակերպությունները պարգևավճարները վճարում են երկրորդ եռամսյակում՝ միայն հաշվետու տարին հաշվարկելուց և ամփոփելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: