շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայոց պատմություն» առարկան վերանվանելով «Հայաստանի պատմություն»՝ դասագրքում բովանդակային փոփոխություն տեղի չի ունենալու. Ալեքսանյան

«Հայոց պատմություն» առարկան վերանվանելով «Հայաստանի պատմություն»՝ դասագրքում բովանդակային փոփոխություն տեղի չի ունենալու. Ալեքսանյան

«Հայոց պատմություն» առարկան վերանվանելով «Հայաստանի պատմություն»՝ դասագրքում բովանդակային փոփոխություն տեղի չի ունենալու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Սակայն տեղի է ունենում արշավ Հայաստանի դեմ, որովհետեւ երբ առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», դրա դեմ հստակ արշավ է գնում, որը հստակ ուղղորդվում է եւ գնում է այն ուժերի կողմից, որոնք պայքարում են Հայաստանի, որպես ինքնիշխան պետության գոյության դեմ»,-ասաց նա:

Հարցին, «Հայոց պատմություն» անվանումը խանգարե՞լ է ինչ-որ բանի, որ ցանկանում են փոխել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Բացատրությունն այն է, որ այսպես ավելի ճիշտ է, քանի որ Հայաստանում սովորում են Հայաստանի պատմություն: Հայաստանի պատմությունը Հայոց պատմության մեջ գերակա չէ: Երբ ասում ես «հայոց պատմություն», հասկանում ես հայերի պատմություն, իսկ երբ ասում ես՝ «Հայաստանի պատմություն», այդտեղ գերակա է Հայաստանի պետությունը:

  • Կիսվել: